«Իրավիճակն Էգեյան ծովում նկատելիորեն սրվել է». Արտակ Զաքարյան
ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Իրավիճակն Էգեյան ծովում վերջին շաբաթներին նկատելիորեն սրվել է Թուրքիայի և Հունաստանի փոխադարձ սադրանքների պատճառով, որոնք իրենց զինված ուժերը բերել են մարտական պատրաստվածության և ռազմանավեր են ուղարկել հակամարտության գոտի։ Հերթական էսկալացիայի համար խթան է հանդիսացել Կիպրոսի հարավային ափերի մոտ Միջերկրական ծովի շելֆում նավթի և գազի խոշոր հանքավայրերի հայտնաբերումը։ Իրավիճակն ավելի սրեց դեպի Եվրոպա գազատարի կառուցման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր այս տարվա հունվարին Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի կողմից։ Տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ ձևավորվել է հակաթուրքական կոալիցիա՝ կազմված Հունաստանից, Եգիպտոսից և Ֆրանսիայից, որին լռելյայն միացել է նաև Իսրայելը։ Եվրոմիությունը փաստացի բռնեց Հունաստանի կողմը, որն Անկարային դրեց անբարենպաստ դիվանագիտական և աշխարհաքաղաքական դրության մեջ։ Որոշ չափով հակամարտությունը ձեռնտու է Էրդողանին, քանի որ այն շեղում է հասարակության ուշադրությունը ծանր տնտեսական խնդիրներից և ընտրություններից առաջ կոնսոլիդացիայի հնարավորություն է տալիս»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |
«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
40Երեկ, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
167Երեկ, 19:30«Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան»․ Ստեփան Դանիելյան
80Երեկ, 16:30ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
174Երեկ, 13:48ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ
166Երեկ, 13:36ԱՄՆ-ն կարող է ևս 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային․ #Bloomberg
252Երեկ, 11:36