Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Հույս ունենք՝ ՌԴ-ն կաջակցի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը». Փաշինյան

578
Չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2022 թ., 13:00
«Հույս ունենք՝ ՌԴ-ն կաջակցի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը». Փաշինյան

«Մենք հույս ունենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ»,- այս մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այսօր ամբողջ աշխարհի և ՌԴ-ի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա. «Մտավախություն կա, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը։ Հույս ունենք, որ ՌԴ-ի հետ սերտ համակարգմամբ կհաջողվի վերահսկել իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է նա: