20-ամյա հոկեյիստը մահացել է խաղի ժամանակ
3229
Երկուշաբթի, 05 սեպտեմբերի, 2022 թ., 22:46
![]() Air Centennials-ի հարձակվող Էլի Փոլֆրիմանը մահացել է խաղի ժամանակ, հայտնում է Enews-ը։ Ըստ աղբյուրի՝ հոկեյիստը նախամրցաշրջանային մրցաշարի շրջանակներում Centennials-ի և Boston Junior Bruins-ի երիտասարդական թիմերի հանդիպման ընդմիջման ժամանակ ընկել է հանդերձարանում։ Թիմի բժիշկն այդ ժամանակ սառույցի վրա է եղել՝ մեկ այլ վիրավոր հոկեյիստի կողքին։ Նա լսել է Փոլֆրիմանի ճիչերը և վազել է հանդերձարան՝ նրան առաջին օգնություն ցույց տալու։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան փորձել է վերակենդանացնել 20-ամյա երիտասարդին։ Դա հնարավոր չի եղել, և հիվանդանոցում բժիշկները նրա մահն են արձանագրել։ Մարզիկի մահվան պատճառները պարզվում են։ |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
