««Խաղաղության պայմանագիրը» հայկական կողմի համար հանդիսանալու է համապարփակ կապիտուլյացիայի փաստաթուղթ». Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Պետք է հստակ հասկանալ, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը», ըստ էության, հանդիսանալու է հայկական կողմի համար համապարփակ կապիտուլյացիայի փաստաթուղթ։ Այսինքն՝ հանդիսանալու է որպես իրավական հիմք, որպեսզի հենց մեր ձեռքերով լեգիտիմացվի Արցախի Հանրապետության կազմաքանդումը և Հայաստանի Հանրապետության մասնատումը։ Կարելի է փաստել, որ «խաղաղության պայմանագիրը» ոչ թե բացելու է «խաղաղության դարաշրջան», այլ հակառակը՝ Հայաստանը երաշխավորված ստանալու է մի իրավիճակ, որն անխուսափելի բելերու է Հայաստանի տարածքների կորստի՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի և հանդիսանալու է հիմք ապագա պատերազմի։ Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ «խաղաղության պայմանագիր» կնքելուց հետո Ադրբեջանն ստանձնելու է «թղթով» պարտավորություններ կասեցնել իր հակահայկական նկրտումները, լտկիաբար ստում են և այդ պնդումների հեղինակների ճակատին կարող եք հանգիստ «ճպացնել» երկու փաստ։ 1. Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ԲԱԶՄԱԹԻՎ անգամ հայտարարել է, որ իրենց համար առաջնայինը հանդիսանում է ուժի գործոնը և իրենք ոչ մի միջազգային «փաստաթուղթ» չեն հաշվի առնելու իրենց «պետական» շահերն առաջ մղելու համար։ 2. Ադրբեջանը շատ հանգիստ փաստացի չեղարկել է 2020թ. թվականի նոյեմբերի 10 համաձայնագիրը և խախտել է այդ «փասթաղթի» գրեթե բոլոր դրույթները և... հանգիստ մարսել է։ Շարունակելի...»: Աղբյուրը` Արման Աբովյան |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24