Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել մի քանի ամսվա ընթացքում». Ալիև

818
Շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ., 21:24
«Խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել մի քանի ամսվա ընթացքում». Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է պատրաստվել և ստորագրվել մի քանի ամսվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Կարծում եմ, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր պատրաստել և ստորագրել մի քանի ամսվա ընթացքում: Եթե հայկական կողմը նույն կամքը դրսևորի, ապա կարծում եմ, որ դա իրական է»,- ասել է նա իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած բանակցությունների ընթացքում այս ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ «Մենք պայմանավորվեցինք, որ մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կհանդիպեն խաղաղ համաձայնագրի շուրջ գործնական բանակցություններ սկսելու համար: Մենք այս առաջարկը ներկայացրել ենք, կարելի է ասել, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո: Մենք հայտարարել ենք. որ մեզ պետք է խաղաղություն, խաղաղության պայմանագիր, Հայաստանին մոտ երկու տարի պահանջվեց դրան համաձայնելու համար: Ես սա համարում եմ հանդիպման կարևորագույն արդյունքներից մեկը»,- ​​ասել է Ալիևը։