Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

800
Շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ., 15:18
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Նշվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համակարգված ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։

Իլհամ Ալիևը տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին»,- նշված է տեքստում: