Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 26 նոյեմբերի, 2022 թ.

Ջալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի. «Հրապարակ»

454
Շաբաթ, 03 սեպտեմբերի, 2022 թ., 10:00
Ջալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Պատերազմից հետո Ջալալ Հարությունյանը նույնպես հարցաքննվել է թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործով: Զինծառայողների ծնողները պնդում էին, որ նրան պետք է մեղադրանք առաջադրվի, քանի որ Հարությունյանն է հրամանը տվել։ Թերևս դա էր պատճառը, որ երեկ Ջալալին մեղադրանք առաջադրվեց, բայց նա չձերբակալվեց:

Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «սեպտեմբերի 2-ին Ջ. Հ-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003թ․ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին՝ Զինվորական պաշտոնեական անփութությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց են ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Որոշ տեղեկություններով, Ջալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի, և դրանք առաջացել են 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մոտ մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, և նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում: Նկատենք, որ եթե մեղքի դասակարգում իրականացնենք, հստակ է, որ ամենամեծ մեղքը՝ գերագույն գլխավոր հրամանատարից հետո, Արցախի ՊԲ հրամանատարինն է, ով չի կարողացել պատերազմի հենց առաջին փուլում ճիշտ մարտավարություն ընտրել»:

Մանրամասները՝ թերթի համարում: