Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
![]() Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ. «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները: Սիրելի՛ առաջին դասարանցիներ և առաջին կուրսեցիներ, առանձնահատուկ ուզում եմ ձեզ մաղթել խաղաղ ընթացք ձեր կյանքի այս նոր փուլում, որտեղ պետք է սովորեք, գիտելիք ու փորձ ձեռք բերեք և հարստացնեք մեր հանրության մտավոր ներուժը, որը ոչ միայն մեր պետության զարգացման ու հզորացման առաջնային գրավականներից մեկն է, այլև մեր հասարակության ու քաղաքացիների բարեկեցության նախապայմանը: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում նաև բոլոր ուսուցիչներին և պրոֆեսորադասախոսական կազմին, մաղթում հաջողություններ ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում: Ձեր ուսերին են դրված ոչ միայն զուտ աշխատանքային կամ մասնագիտական պարտականությունները, այլև սերունդներին որակյալ կրթություն տալու շնորհիվ գիտակից և արժանապատիվ քաղաքացի ձևավորելու պատասխանատվությունը: Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մի՛ մոռացեք, որ գիտելիքը ձեր ապագան է, ճանապարհը դեպի մեծ կյանք։ Այն ձեզ հնարավորություն կտա գտնել ձեր տեղը ժամանակակից աշխարհում, դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացիներ և հայրենասերներ։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ»: |

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30
