ԵՄ-ն ռուսներին վիզաներ կտրամադրի, բայց՝ նոր պայմաններով
![]() ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ ռուսների համար շենգենյան վիզա տրամադրելու արգելքի շուրջ։ Վիզաները կշարունակվեն տրամադրվել, սակայն երկրները կչեղարկեն Ռուսաստանի հետ դրանց պարզեցված տրամադրման համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, գրում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ եվրոպացի նախարարները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքի շուրջ, քանի որ շատերը դեմ են եղել դրան։ Փոխարենը եվրոպացի արտգործնախարարները համաձայնել են չեղարկել 2007 թվականին Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը։ Սա նշանակում է, որ ռուսները կկարողանան ստանալ Շենգեն, սակայն դիմումի համար նրանց ավելի շատ փաստաթղթեր են անհրաժեշտ, վիզայի մշակման ժամկետը կավելացվի, իսկ վիզայի վճարը 35 եվրոյից կհասցվի 80 եվրոյի։ Այս որոշումը փոխզիջումային դարձավ եվրոպական պետությունների համար։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
