ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում կօգտագործի Իրանից գնված անօդաչու սարքերը. CNN
1665
Երեքշաբթի, 30 օգոստոսի, 2022 թ., 10:42
![]() ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը ստացել է իրանական հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք, հավանաբար, կտեղակայի մարտադաշտում: Այս մասին CNN-ին հայտնել են Բայդենի վարչակազմից։ Ըստ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը ձեռք է բերել Mohajer-6, Shahed - Shahed-129 և Shahed-191, որոնք, հնարավոր է, օգտագործի Ուկրաինայի դեմ պատերազմում: Իրանական անօդաչու թռչող սարքերի հայտնվելը, որոնք կարող են օգտագործվել նաև հետախուզության համար, կարող են էական ազդեցություն ունենալ մարտի դաշտում, քանի որ Ռուսաստանը ձգտում է նվազեցնել հրթիռային և հրետանային համակարգերի ազդեցությունը, որոնք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները տրամադրել են Ուկրաինային: Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն Իրանից պատվիրել է մոտ 1000 հարվածային և հետախուզական անօդաչու: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
