Սերբիան ադրբեջանական նավթ կգնի
![]() Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադն այլընտրանք է փնտրում ռուսական էներգետիկ ռեսուրսներին։ Reuters-ին տված հարցազրույցում Սերբիայի ղեկավարը նշել է, որ երկիրը պատրաստվում է նավթ գնել Վենեսուելայից, իսկ ածուխ՝ Ինդոնեզիայից։ «Մենք կվերցնենք իրաքյան նավթը։ Կփորձեմ բանակցել նաև Վենեսուելայի հետ: Մենք պատրաստ ենք վառելիք ներկրել ցանկացածից: Մենք բծախնդիր չենք»,- ասել է Վուչիչը։ Բելգրադը նախատեսում է հաջորդ տարի նավթ գնել նաև Ադրբեջանից։ Երկրի պահեստարաններում գազի պաշարներն այժմ առավելագույնս ավելացվել են, և դրանք միանշանակ պետք է բավարարեն 2 ամսվա համար, կարծում է Վուչիչը։ Բացի այդ, քաղաքական գործիչը հայտարարել է Սերբիայի ցանկության մասին՝ Չինաստանից և Ինդոնեզիայից մոտ 2 մլն տոննա ածուխ գնել ջերմաէլեկտրակայանների համար, որոնք արտադրում են երկրում էլեկտրաէներգիայի մոտ 70%-ը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
