ԵՄ-ն որոշել է կասեցնել Ռուսաստանի հետ վիզային համաձայնագիրը
![]() Եվրոմիության երկրների արտգործնախարարները ծրագրում են այս շաբաթ կասեցնել Ռուսաստանի հետ վիզային համաձայնագիրը։ Այս մասին հայտնի է դարձել կիրակի՝ օգոստոսի 28-ին։ Financial Times-ը տեղեկացել է ԵՄ ծրագրերի մասին։ Ըստ հրատարակության՝ վիզա ստանալ ցանկացող ռուսաստանցիների համար դա նշանակում է ավելի երկար սպասման ժամանակ, ավելի թանկ ընթացակարգեր և ավելի շատ փաստաթղթեր տրամադրելու անհրաժեշտություն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիայում ԱԳ նախարարների հանդիպմանը Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները կոչ կանեն Եվրոմիությանը չսահմանափակել վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին, ովքեր կապված չեն իշխանությունների հետ։ Միևնույն ժամանակ, այս երկրների ներկայացուցիչները նշել են, որ ռուսներին կարճաժամկետ վիզաների տրամադրման ընթացակարգը կարող է ավելի բարդանալ։ Մասնավորապես, կավելանա վճարի չափը, կավելանա բյուրոկրատական ընթացակարգերի թիվը, հայտնի է դարձել Bloomberg-ին։ Օգոստոսի 30-31-ը Պրահայում տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այն, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նոր հակառուսական պատժամիջոցները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մինչ այս հաղորդվում էր, որ մերձբալթյան երկրները, Լեհաստանը և Ֆինլանդիան որոշել են արգելել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած զբոսաշրջիկների մուտքն իրենց տարածք, եթե ԵՄ մակարդակով նման համաձայնություն ձեռք չբերվի։ Մի շարք այլ երկրներ, օրինակ՝ Չեխիան և Մեծ Բրիտանիան, սկսեցին խոսել ռուսներին վիզաների տրամադրման ընթացակարգի խստացման մասին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
