ՄԲ-ի՝ բեռների ընդունման համար նախատեսված խոշորագույն նավահանգիստը գործադուլ է հայտարարել
![]() Մեծ Բրիտանիայի՝ կոնտեյներների բեռնաթափման ամենամեծ նավահանգստում՝ Ֆելիքսթոուում, կիրակի օրը աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Մինչ այդ, բրիտանական տրանսպորտային ոլորտում նույնատիպ գործողությունների մի ամբողջ շարք էր սկիզբ առել, ինչի հետևանքով Մեծ Բրիտանիայի տնտեսությունը մեծապես տուժել է: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։ Ֆելիքսթոուում գործադուլն սկսել է մոտ 2000 մարդ։ Լոնդոնից 150 կմ հեռավորության վրա գտնվող այս նավահանգիստը տարեկան տեղափոխում է մոտ 4 միլիոն կոնտեյներ՝ երկու հազար նավերից։ Նավահանգստի միության գլխավոր քարտուղար Շերոն Գրեհեմն ասել է, որ Ֆելիքսթոուի աշխատողները կարող են արժանապատիվ վարձատրվել: Նրա խոսքով՝ «բազմամիլիոն դոլարների շահույթ և շահաբաժիններ» ստացող ընկերությունները գերադասել են տնօրինել դրանք շրջանառության չափերն ավելացնելով, ոչ թե աշխատակիցներին արժանապատիվ վարձատրություն տալով: Նավահանգստի վարչակազմը հայտնել է, որ առաջարկել է այս տարի բարձրացնել աշխատողների աշխատավարձերը միջինը ավելի քան 8%-ով: Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակ, հիշեցնում է AP-ն, երբ Մեծ Բրիտանիան բախվում է տասնամյակների ընթացքում իր ամենավատ ճգնաժամին: Երկրում գնաճը ամենաբարձրն է վերջին 40 տարվա ընթացքում՝ 10,1%։ Նշեք, որ աշխատավարձերի բարձրացման շուրջ բանակցությունների տապալումից հետո մետրոյի և երկաթուղու աշխատակիցները ամռանն սկսեցին գործադուլ անել։ Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի 5 գնացքներից միայն մեկն է մտել գիծ։ Լոնդոնի մետրոյի գծերի մեծ մասը փակվել է նախորդ օրը։ Փաստաբանները, փոստի աշխատողները, BT Group հեռահաղորդակցական ընկերությունը, ինչպես նաև աղբահանները ևս պատրաստվում են գործադուլ անել օգոստոսին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
