Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«ՌԴ-ը բարոյական իրավունք չունի մասնակցելու G20-ին». Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

1753
Շաբաթ, 20 օգոստոսի, 2022 թ., 12:12
«ՌԴ-ը բարոյական իրավունք չունի մասնակցելու G20-ին». Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Ռուսաստանը բարոյական իրավունք չունի մասնակցելու նոյեմբերին Բալիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, քանի դեռ նրա ագրեսիան Ուկրաինայի դեմ շարունակվում է, այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից, գրում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, եթե վերջինը մասնակցի գագաթնաժողովին։

Հիշեցնենք՝ մի շարք երկրներ կոչ էին արել հեռացնել Ռուսաստանին G20-ից, սակայն Ինդոնեզիան, որպես գագաթնաժողովը նախագահող երկիր, հայտարարել էր, որ ցանկանում է միավորել G20-ը և կանխել պառակտումը: