Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

322
Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 11:24
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Նազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տիգրան Մեծի 31/3) և պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ խախտումներով:

Մասնավորապես՝ օբյեկտում նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների, պարագաների պահման համար, չեն եղել կենցաղային տարածքներ (սանհանգույց, լվացարաններ, հանդերձարան և այլն), չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կանխելու համար կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Աղբյուրը`   ՍԱՏՄ