Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նույն քննադատողները գալիս էին ուղղակի սելֆի անելու». ԱԻՆ պաշտոնյա

222
Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 10:36
«Նույն քննադատողները գալիս էին ուղղակի սելֆի անելու». ԱԻՆ պաշտոնյա

«Կան մարդիկ, որ շատ հեռու են որոնողափրկարարական աշխատանքներից, բայց քննադատում են: Աշխատանքի ժամանակ նույն քննադատողները գալիս էին՝ ուղղակի սելֆի անելու, նկարվելու: Գյուղատնտեսը խոսում է փրկարարական աշխատանքից: Պետք չի խանգարել, ամեն մեկը թող իր գործով զբաղվի: Մեր մասնագետները 24 ժամ աշխատում են, դա մեծ ծավալի գործ է»,- ասել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը՝ անդրադառնալով քաղաքացիների քննադատություններին:

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Հիշեցնենք՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի: