Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Անվտանգային ցանկացած մարտահրավերի պարագայում Փաշինյանը դարձյալ օգնություն է աղերսելու Պուտինից»․ քաղաքագետ

707
Ուրբաթ, 19 օգոստոսի, 2022 թ., 09:42
«Անվտանգային ցանկացած մարտահրավերի պարագայում Փաշինյանը դարձյալ օգնություն է աղերսելու Պուտինից»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Հոխորտանքով Մոսկվայի քաղաքականությունը չես փոխի, բայց ճանապարհ կբացես նոր ճնշումներ համար։
Պաշտոնական Մոսկվան երեկ կրկին հայտարարել է, որ արձագանք է սպասում Հայաստանի իշխանություններից հակառուսական տրամադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունից ու նոտայից հետո երեկ էլ այս մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իվան Նեչաևը։

Մոսկվան խաղը շարունակելու հակվածություն ունի ու պրոիշխանական և պրոարևմտյան բոլոր այն ուժերը, որոնք «համարժեք պատասխան» են պահանջում, նպաստում են հենց այդ խաղի տրամաբանությանը՝ ստեղծելով «ռուսաֆոբ» Հայաստանի պատկեր ու լեգիտիմացնելով տարբեր հարցերում Մոսկվայի ճնշման ուժեղացումը Երևանի նկատմամբ:

Մոսկվայի հետ անկեղծ զրույց պետք է, բայց դա պետք է արվի դիվանագիտական խողովակներով, երկկողմ հանդիպումների ձևաչափում՝ առանց հակադրության, անտագոնիզմի բաղադրիչի:

Հայ-ռուսական հարաբերությունների ասիմետրիկ բնույթը, ուժերի հարաբերակցությունը, դիվանագիտական միջավայրը տեղ չեն թողնում հոխորտանքի համար: Դրանով Մոսկվայի քաղաքականությունը չես փոխի, բայց ճանապարհ կբացես նոր ճնշումներ համար, որին դիմակայելու ռեսուրս չունես, մանավանդ, որ անվտանգային ցանկացած մարտահրավերի պարագայում՝ Փաշինյանը դարձյալ հեռախոսազանգ ու օգնություն է աղերսելու Պուտինից»: