Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2022 թ.

ՀՀ ԱԻՆ նախարարը հանդիպել է «Սուրմալու»-ում անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին

455
Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ., 23:18
ՀՀ ԱԻՆ նախարարը հանդիպել է «Սուրմալու»-ում անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։

«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը՝ վստահեցնելով, որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։

Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»,- գրել է նախարարը: