Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ.

Հայաստան է ժամանել Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը

329
Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ., 18:54
Հայաստան է ժամանել Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը

Օգոստոսի 18-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ կիբեռհանցավորության հակազդման գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Վյատկինի գլխավորությամբ:

Պատվիրակությանն ընդունել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները: Քննարկվել են ժամանակակից կիբեռտիրույթում առկա սպառնալիքներն ու մարտահրավերները, փորձի փոխանակման նպատակով ներկայացվել են կիբեռհանցավորության դեմ պայքարում երկու երկրների հաջողությունները:

Նշվել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում ոչ մի երկիր ի զորու չէ միայնակ հակազդել կիբեռհանցագործություններին, և այս ուղղությամբ միջազգային համագործակցության հետագա ամրապնդումն այլընտրանք չունի:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր ևս:
Բելառուսական պատվիրակությունը եղել է նաև Քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում, ծանոթացել ստորաբաժանման աշխատանքին:

Բելառուսի ՆԳՆ պատվիրակության այցը շարունակվում է: