Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ.

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել

172
Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ., 18:36
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ օգոստոսի 18-ին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նշել է, որ Տիրոջն ուղղված պատարագի միջոցով հոգու փրկության, Տիրոջ փառաբանության և մարդու՝ դեպի Աստված գնացող երևույթն է հաստատվում:

Իր խոսքում Սրբազանը կարևորել է Աստծո պարգևածը բազմացնելն ու եկող սերնդին փոխանցելը, որն անհրաժեշտ է իրականացնել ունեցածի նկատմամբ պարտաճանաչ ու բարի վերաբերմունքով: