Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

«Խնդիրն այն է, որ Փաշինյանի «տրամաբանությունը» որևէ կապ չունի վարկած հաստատելու կամ հերքելու հետ»․ քաղաքագետ

655
Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ., 15:06
«Խնդիրն այն է, որ Փաշինյանի «տրամաբանությունը» որևէ կապ չունի վարկած հաստատելու կամ հերքելու հետ»․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Փաշինյանի «յուրահատուկ տրամաբանությունը»
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տարբեր տեսագրությունների ուսումնասիրություններից կարելի է ենթադրել, որ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։

Իհարկե, ես նույնպես գրեթե համոզված եմ, որ գործ ունենք ոչ թե ահաբեկչական ակտի, այլ անվտանգության կանոնների կոպիտ խախտման հետ: Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի «տրամաբանությունը» որևէ կապ չունի որևէ վարկած հաստատելու կամ հերքելու հետ»: