Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ինչ երեսով եք շարունակելու մնալ ձեր պաշտոններին». Ժաննա Ալեքսանյան

384
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 23:35
«Ինչ երեսով եք շարունակելու մնալ ձեր պաշտոններին». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դժվար է պատկերացնել մի երկիր, որտեղ այսպիսի աղետալի, ողբերգական իրավիճակում երկրի առաջին դեմքերը մարդկանց խոսք չունեն ասելու, հրապարակայնորեն ցավակցելու, զոհերի հարազատների առջև իրենց գլուխը խոնարհելու, մեղա գալու։ Վիշտը կիսելը բնական զգացում է, էլ չեմ խոսում պարտավորությունների, պատասխանատվության մասին։

Լռությունը պատասխանատվությունից խուսափելու լավագույն միջոցն է, իրենց ոչ մի կերպ չկապելը տեղի ունեցածի հետ; Ինչպես կարելի է այս ծանր պահին լքել երկրի քաղաքացիներին։ Ինչ երեսով եք շարունակելու մնալ ձեր պաշտոններին, ինչ բացատրություն եք տալու մարդկանց։ Հիմա ում եք մեղադրելու»։