Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Թե՞ դուք եք «Հաքին.ազ»-ի խմբագրին հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար»․ Ն․ Զոհրաբյան

539
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 21:42
«Թե՞ դուք եք «Հաքին.ազ»-ի խմբագրին հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար»․ Ն․ Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչ-որ մեկը «արմյանսկի ադմինիստրացիայից» կհերքի՞, կամ կհաստատի՞ սա

Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը տեղեկություն է հրապարակել, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Լաչինը (Բերձորն) ու Զաբուխը (Աղավնոն) «անօրինական օկուպացրած» հայերի տարհանման մասին։
Հիմա Արցախի հայկական ադմինիստրացիայից կա՞ մեկը, ով կհերքի կամ կհաստատի խմբագրի այս հայտարարությունը։
Թե՞ համազգային նվաստացումը կատարյալ լինելու համար հենց դուք եք Էյնուլային հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար»։