Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Աշտարակում հայրն ու երկու որդիները ծեծել են նախկին ոստիկանին, վերջինս էլ կրակոցներ է արձակել

582
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 20:18
Աշտարակում հայրն ու երկու որդիները ծեծել են նախկին ոստիկանին, վերջինս էլ կրակոցներ է արձակել

Արագածոտնի մարզում երեկ՝ օգոստոսի 16-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել: Ժամը 22:00–ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է փոխանցվել, որ Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ահազանգով մեկնել է ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ Ալեք Մանուկյան փողոցի 23 շենքի բակում դեռևս ստացված օպերատիվ տվյալներով տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն Աշատարակ քաղաքի բնակիչներ, 45-ամյա Արայիկ Գ.-ի, մյուս կողմում՝ 59-ամյա Գագիկ Վ.-ի, 32-ամյա Նարեկ Վ.-ի և 36-ամյա Ռոբերտ Վ.-ի միջև, որի ժամանակ վեջիններս ձեռքերով ու ոտքերով հարվածներ են արձակել Արայիկ Գ.-ի մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

Պարզվել է նաև, որ այդ ժամանակ Արայիկ Գ.-ն իր անվամբ հաշվառված ատրճանակից կրակոցներ է արձակել օդ: Ոստիկաններին հաջողվել է Նարեկ Վ.-ին, Ռոբերտ Վ.-ին և Արայիկ Գ.-ին հայտնաբերել և նրանց տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ՝ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գագիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Գագիկ Վ.-ն, Նարեկի և Ռոբերտի հայրն է, իսկ Արայիկ Գ.-ն ոստիկանության նախկին աշխատակից է: