Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

««Ղարաբաղ տելեկոմ»-ը կործանել ու կործանում է Արցախը». Վիտալի Պետրոսյան

268
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 19:12
««Ղարաբաղ տելեկոմ»-ը կործանել ու կործանում է Արցախը». Վիտալի Պետրոսյան

«Դիզակ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Վիտալի Պետրոսյանը գրել է. «ԱՐՑԱԽԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ՂԱՐԱԲԱ՛Ղ-ՏԵԼԵԿՈՄ
Տարիներ շարունակ, երբ Արցախում հարաբերական խաղաղություն էր, և մենք դեռ որոշ չափով կարգավորում էինք մեր ապագան, և հույսեր ունեինք կապած այդ ապագայի նկատմամբ, դուք՝ չմատուցելով համապատասխան ծառայություններ, թալանում էիք մարդկանց, թալանում էիք Արցախը, իսկ Արցախի իշխանություններն աչք էին փակում ձեր թալանի նկատմամբ, որովհետև դուք երկրորդ հարկատուն էիք: Ես չեմ ճանաչում ձեր նախկին տերերին /կարծեմ՝ գաղտնի էիք պահում/, ես չեմ ճանաչում ձեր ներկա տերերին /կարծեմ՝ գաղտնի եք պահում/: Բայց մտածում եմ, որ ձեր կազմակերպությունը կործանել ու կործանում է Արցախը՝ արցախցուն անհիմն ու չմատուցված ծառայությունների համար թալանելով, իսկ հիմա նաև մարդկանց ստորացնելու հերթերի հռետորաբանությունը առաջ քաշելով: Համացանցի համար վճարում եմ 5500 դրամ գումար, բայց 10 օրից ավելի է, youtub-ով 144 որակով տեսանյութեր միայն գիշերվա 12-ից հետո եմ կարողանում դիտել: Այս ընթացքում վերջերս օպերատորներից մեկը բարեհաճեց պատասխանել իմ զանգին և ասաց, որ Մարտունու շրջանի մի քանի գյուղերում կապի տատանումներ կան: Ու դա նորմալ է, որ ես պետք է վճարեմ գումար, որ պետք է մարդիկ վճարեն գումար, իրենք այդ ծառայությունը չմատուցեն ու հղփանան, հարստանան մակաբույծ տիզի պես: Եվ ինձ առաջարկում է հարգարժան օպերատորը, որ գնամ «Ղարաբաղ տելեկոմ»-ի մասնաճյուղ ու դիմում գրեմ: Պատկերացնում եք, պետությունն այդ դեպքում ինձ պետք է հատկացնի մի հաստիք ու վարձատրի, որ գոնե «Ղարաբաղ տելեկոմ»-ի մատուցած չծառայությունների մասին բողոքելով, կարողանամ զրոյով դուրս գալ՝ առանց ֆինանսական վնասներ կրելու՝ նկատի ունեմ զուտ ճանապարհածախսը: Վերջերս կյանքի կոչված 4G ցանցը, եթե քաղաքային բնակավայրերում իրեն որոշ չափով արդարացնում է, ապա գյուղական մի շարք համայնքներում չի գործում: Կարծում եմ, որ «Ղարաբաղ տելեկոմ»-ը հատուկ ցերեկային ժամերին թուլացնում է ֆիքսված կապը, որպեսզի մարդիկ սկսեն օգտվել 4G ցանցի փաթեթներից:
Առաջարկում եմ բողոքի ակցիա հղել այս ապամարդկային կազմակերպությանն ընդդեմ, առաջին հերթին բացահայտելով, թե ով է այս ողբերգության տերն ու տիրակալը և ի՞նչ են անում, ինչո՞ւ են անում և ինչո՞ւ կրկին մենատեր դառնալուց հետո, «Վիվասել»-ի ծառայությունները Արցախում դադարեցնելուց հետո, սկսել են հղփանալ: Պետք է բոլորը հասկանան, որ ԱՐՑԱԽՑՈՒ հաշվին հարստացած ոչ մի տիզ ուղղակի չի վայելելու իր հարստությունը, այդ թվում՝ առաջիններից մեկը «Ղարաբաղ Տելեկոմ»-ն ու նրա ապամարդ տերը:
Դուք կարող եք ասել, որ հիմա Արցախն այնպիսի վիճակում է, որ համացանցային խնդիրը այնքան էլ կարևոր չէ, բայց ես հակադարձում եմ ձեզ, որովհետև սա աշխարհ դուրս գալու և աշխարհի հետ հաղորդակցվելու միակ ճանապարհն է: Դրանից բացի, Արցախում չպիտի գործի կոռուպցիոն շղթա, իսկ գումար վերցնելն ու ծառայություն չմատուցելը պարզագույն կոռուպցիա է: Արդեն իսկ սկսել եմ կասկածել, որ «Ղարաբաղ տելեկոմ»-ի տերը կարող է ազերի լինել, որովհետև նրա վարքագիծը չի զանազանվում ազերի-թուրքի պահվածքից»:

Աղբյուրը`   Վիտալի Պետրոսյան