Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Երևանի ընտրություններն սպասվելիք մեծ ճակատամարտ է նիկոլիզմի դեմ». Վահրամ Մարտիրոսյան

417
Հինգշաբթի, 18 օգոստոսի, 2022 թ., 00:24
«Երևանի ընտրություններն սպասվելիք մեծ ճակատամարտ է նիկոլիզմի դեմ». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ն արդեն բացահայտ սկսել է Երևանի ավագանու ընտրությունների պատրաստությունը։ Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը։ Կամ ոչինչ, կամ լսվում է միայն նվնվոց։
Երևանի ընտրություններն սպասվելիք մեծ ճակատամարտ է նիկոլիզմի դեմ։ Եթե այս ճակատամարտում հաղթենք, ապա սա լինելու է դավաճանների ռեժիմը վերջի սկիզբը։
Ընդդիմությանը կոչ եմ անում վերջ դնել նվնվալուն ու կենտրոնանալ միայն գործ պարունակող գործողությունների վրա։ Եկեք գտնենք մեկ թեկնածու և բոլորով սկսենք կենտրոնանալ նրա հետ մեր հաղթանակը ապահովելու վրա։
Իմ կարծիքով թեկնածուն պետք է լինի բնիկ երևանցի, չլինի նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչ, պետք է լինի աշխատող և ստեղծող դասակարգից, մի խոսքով՝ հակաավինյան։
Իմ առաջարկած թեկնածուն կլիներ Ավետիք Չալաբյանը, բայց քանի որ ռեժիմը հնարավոր է նրան դեռ երկար պահի բանտարկված, եկեք բոլորով փորձենք գտնել այլ հնարավոր թեկնածուներին ևս»։