Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

«Ծանր տեխնիկայով փորձում ենք մոտենալ տեղանքին, որտեղ հնարավոր է լինի անհետ կորածը»․ ԱԻՆ աշխատակից

202
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 18:40
«Ծանր տեխնիկայով փորձում ենք մոտենալ տեղանքին, որտեղ հնարավոր է լինի անհետ կորածը»․ ԱԻՆ աշխատակից

«Տվյալ պահին կատարվում են որոնողական աշխատանքներ, աշխատում է ծանր տեխնիկա, հեռացնում ենք ծանր կոնստրուկցիաներ, որպեսզի հնարավոր լինի մոտենալ էն հատվածին որը մեզ պետք է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարարական ջոկատի հրամանատար Համբարձում Վարդումյանը, որը «Սուրմալու»-ում մասնակացում է պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներին։

«Այստեղ աշխատելը շատ բարդ էր այն առումով, որ փլուզումն ու պայթյունը զուգակցվել է հրդեհի բռնկամբ։ Շատ բարձր ջերմաստիճան է եղել, ծուխ, այրվել են պլաստմասե, թունավոր նյութեր, որոնք նույնպես խոչընդոտել են աշխատանքներին»,- ասաց ԱԻՆ աշխատակիցը։

«Հայտնի է, թե որ մասում կարող է լինել անհետ կորածը և մենք ծանր տեխնիկայով փորձում են մոտենալ տեղանքին, զուգահեռ անընդմեջ կատարվում է նաև հետախուզում»,- ասաց Հ․ Վարդումյանը։

«Հայտնի է՝ որ մասում կարող է լինել անհետ կորածը․ ծանր տեխնիկայով աշխատում ենք, որ մոտենանք տեղանքին»․ ԱԻՆ աշխատակից