Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Արդարացի կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երևանում ՌԴ դեսպանին և բացատրություն պահանջեր»․ Վահրամ Աթանեսյան

263
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 17:18
«Արդարացի կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երևանում ՌԴ դեսպանին և բացատրություն պահանջեր»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Արդարացի և միանգամայն հիմնավոր կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երևանում ՌԴ դեսպանին և բացատրություն պահանջեր, թե մեր ազգային սգի այս օրերին ինչո՞ւ է մանիպուլյատիվ տեղեկություններ տարածում և ի՞նչ իրավունքով է Հայաստանի իշխանություններին իր երկրի հանրային, թեկուզ և էկզոտիկ, տրամադրությունները ճնշելու պահանջ ներկայացնում և համարժեք նոտա հղեր ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով փակել Գաբրիելյանովի մեդիա-«կայսրությունը» և ռուսաստանյան պետական հեռուստալիքներից հեռացնել Բաղդասարովին, Կուրղինյանին, մյուսներին, որոնք տարիներ, տասնամյակներ ի վեր Հայաստանի, նրա իշխանությունների և հայ ժողովրդի հասցեին սադրիչ և վիրավորական ապատեղեկատվություն են տարածել և շարունակում են տարածել։ Զարհուրելի է, որ անգամ աղետի այս օրով Հայաստանում գտնվում են քաղաքական շրջանակներ, խմբեր և անհատներ, որ հրճվում են իմպերիական ցինիզմից, սատարում նրան»։

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան