Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Երկու տարի առաջ Բեյրութում պայթուցիկների անփույթ պահպանման հետևանքով տեղի ունեցած վթարի մասին էլ չէիք լսե՞լ»․ Սոսի Թաթիկյան

220
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 15:00
«Երկու տարի առաջ Բեյրութում պայթուցիկների անփույթ պահպանման հետևանքով տեղի ունեցած վթարի մասին էլ չէիք լսե՞լ»․ Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայրաքաղաքի առևտրական կենտրոնում հինգ տոնա պայթուցիկ պահողներ, դուք ընդամենը երկու տարի առաջ Բեյրութում պայթուցիկների անփույթ պահպանման հետևանքով տեղի ունեցած կործանարար վթարի մասին էլ չէիք լսե՞լ։

Անպայման պետք է բոլոր տեսակի աղետները սեփական մաշկի վրա զգա՞ք։ Չեք կարո՞ղ երբեմն այլ երկրների դառը փորձից սովորել, հատկապես երբ դրանք ոչ թե հեռավոր մայրցամաքներում են, այլ եղբայրական երկրներ են։

Գոնե մեր սեփական սխալներից սովորենք ու այսուհետև զգոն լինենք»։

Աղբյուրը`   Սոսի Թաթիկյան