Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հիշեք «Սուրմալուն», որովհետև քաղաքականությունը նախևառաջ դա է». Միքայել Նահապետյան

299
Չորեքշաբթի, 17 օգոստոսի, 2022 թ., 13:36
«Հիշեք «Սուրմալուն», որովհետև քաղաքականությունը նախևառաջ դա է». Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանի գրառումը. «Նույն մարդիկ հա՛մ ծափ են տալիս պետական ապարատը կրճատելու որոշումներին, հա՛մ ամենաբարձրն են գոռում «բա ո՞ւր ա պետությունը»։

«Բիզնես միջավայրի բարելավման» անվան տակ տեսչական մարմիններն ու գործառույթները կրճատելն ունի գին ու էդ գինը թվով 8.000 սուրմալուների պայթյունի ռիսկն է՝ այն ռիսկը, որ պետությունն իր տեսչություններով 16 տարին մեկ կարա ստուգի այդքան մեծ քանակի վտանգավոր օբյեկտները։ Դա արվել է հատուկ և կանխամտածված, արվել է պաշտոնապես ու գրավոր՝ բիզնեսին քիչ անհանգստացնելու հիմնավորմամբ։

Էս կյանքում ամեն ինչ ունի գին ու էդ գների միջև ընտրություն կատարելը՝ ռացիոնալ առևտուրը հենց այն է, ինչին կոչում են քաղաքականություն ու ինչից այդքան հպարտորեն զզվում են մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։

Ու ամեն անգամ, երբ անդաստիարակների էժան կառնավալին ասում եք քաղաքականություն ու զզվում դրանից, հիշեք «Սուրմալուն», որովհետև քաղաքականությունը նախ և առաջ դա է»։