Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում

868
Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 14:36
Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ Միջազգային անվտանգության մոսկովյան 10-րդ համաժողովի շրջանակում, որի ընթացքում քննարկվել է ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ-ում, հայտնում է РИА Новости-ն: «Մենք քննարկելու բան ունենք, ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության հարցեր, և իհարկե, խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված։ Մենք, ինչպես դուք, վստահ ենք, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է՝ շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է ռուս պաշտոնյան: Պապիկյանը նշել է, որ հանդիպումը շատ կարևոր էր. «Բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայության դերը Հարավային Կովկասում»: