Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.

«Դադարեցնում եմ Երևանի ավագանիում իմ լիազորությունները». Կարինե Բաղդասարյան

204
Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 11:48
«Դադարեցնում եմ Երևանի ավագանիում իմ լիազորությունները». Կարինե Բաղդասարյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն, առաջինը՝ ինքդ քո առջև: Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետևաբար, և ոչ մի հուշարձան ապահովգրված չէ խոշտանգումներից:

Չեմ կրկնվի նշելով մանրամասներ: Բայց ինձ վերականգնվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»: