Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մի կերպ դուրս եկանք փլատակների վրայով, ինչքան կարողացանք, փախանք»․ հղի կին

243
Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 11:36
«Մի կերպ դուրս եկանք փլատակների վրայով, ինչքան կարողացանք, փախանք»․ հղի կին

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժած հղի աշխատակցուհին պայթյունի պահին խանութի խոհանոցային հատվածում է եղել։ Կոշիկները մնացել են քարերի տակ, փախչելիս այրվածքներ է ստացել ոտքերի հատվածում։ «Պայթյունն էն կարգի էր, որ մթնեց ամեն ինչ, օդ չկար շնչելու»,- նշել է նա։ Վերջինին անծանոթներն են հասցրել հիվանդանոց։ «Ձայներ լսեցի, դուրս եկա, աղջիկներն արդեն հետևում էին, գնացինք, միասին կանգնեցինք, հետո պայթյուն եղավ, տնօրենին հետ շպրտեց, հետո շենքը փլվեց, մի կերպ դուրս եկանք փլատակների վրայով, ինչքան կարողացանք, փախանք»,- հիշել է կինը։