Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից»․ Փամբուխչյան

229
Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 10:36
«Որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից»․ Փամբուխչյան

«Որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որ նկուղային հարկերում, որտեղ տեսանելի չեն, ունենանք այդ հատակագծերը»,- «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Քանի որ այդ տարածքը, կարելի է ասել, բացազատված է, հատակագծի միջոցով կկարողանանք էլ ավելի մանրակրկիտ զննում իրականացնել և որոնողափրկարարական աշխատանք իրականացնել»,- նկատեց նա։

Հարցին, թե եռահարկ շենքի ո՞ր հարկում է եղել պայթյունը, նախարարը նշեց, որ չի կարող ասել. «Զերծ ենք մնում պատասխանել այդ հարցին, թե կոնկրետ որ վայրից է սկսվել պայթյունը, որովհետև դեռ չունենք այդ փորձաքննությունը»: