Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սերբիան հրաժարվել է իր տարածքում ՌԴ ռազմաբազայից

1574
Երեքշաբթի, 16 օգոստոսի, 2022 թ., 11:18
Սերբիան հրաժարվել է իր տարածքում ՌԴ ռազմաբազայից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ «Սերբիային որևէ մեկի ռազմաբազաները պետք չեն»։ Այսպիսով, նա պարզաբանել է շատերին հուզող հարցը, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է սեփական ռազմաբազան տեղակայել սերբական տարածքում, գրում է Коммерсантъ-ը:

Նախորդ շաբաթ Սերբիայում ռուսական ռազմաբազա տեղակայելու մասին էր հայտարարել ՌԴ դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն։

«Սերբիան կպահպանի ռազմական չեզոքություն և դաշնակցային հարաբերություններ: Սերբիան չի կաշկանդվում Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ շփումներից, բայց հոգ կտանի իր մասին»,- արձագանքել է Սերբիայի ղեկավարը: