Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2022 թ.

ԱԻՆ-ը զոհվածների մասին նոր տվյալներ է հրապարակել

230
Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ., 12:36
ԱԻՆ-ը զոհվածների մասին նոր տվյալներ է հրապարակել

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է. «Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են. դեպքի վայրում աշխատում են 57 հրշեջ-փրկարար և 10 հրշեջ տեխնիկա, ԳԾՊԾ օղակ, ԲԱՎ, ՀԱԲ, ՃԿԱԿ, ՀՓԱԿ խմբերը, Տավուշի և Շիրակի ՔՈՓ թիմերը (համապատասխանաբար 44 և 40 անձ), կամավորականներ՝ 15 հոգի «ՈՄԱ»-ից և 7 հոգի «Կարմիր Խաչից»։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, ևս 15-ն այս պահին որոնվում է։

Հրշեջ-փրկարարների աշխատանքները հիմնականում բարդացնում են տարածքում առկա ծուխը և փլուզված շինության բեկորները, որոնք տարածքից հեռացվում են հատուկ տեխնիկայի միջոցով և սեփական ուժերով:

Հայտնաբերվել է 6 քաղաքացու դի (Միսակ Մարգարյան 1964թ., Անահիտ Մխիթարյան 1967թ., Ջեմմա Նազարյան 1960թ., Խալաթյան Անահիտ, Քոչարյան Վարդան 1960թ. և անձը չպարզված կնոջ դի մոտ 50 տ.)»։

Աղբյուրը`   Հայկ Կոստանյան