Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թրամփը պահանջել է վերադարձնել առգրավված փաստաթղթերը

1610
Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ., 09:42
Թրամփը պահանջել է վերադարձնել առգրավված փաստաթղթերը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է վերադարձնել այն փաստաթղթերը, որոնք առգրավվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների կողմից՝ իր առանձնատան խուզարկության ժամանակ։ Այդ մասին գրում է The New York Post-ը։

«Խնդրում եմ՝ այդ փաստաթղթերն անհապաղ վերադարձնել այնտեղ, որտեղից դրանք վերցվել են»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիք Գարլենդը հինգշաբթի հաստատել էր, որ դաշնային գործակալները Ֆլորիդայում խուզարկել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքը՝ պարզելու, թե արդյոք նա պաշտոնաթող լինելուց հետո անօրինական կերպով պետական փաստաթղթեր է հեռացրել Սպիտակ տնից, թե ոչ: