Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ինքիշխանություն կորցնող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ». Ալեն Ղևոնդյան

260
Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ., 08:42
«Ինքիշխանություն կորցնող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ». Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ «պատահական» հեղաշրջումներ, բեմադրած հեղափոխությունների միջով, պատերազմներով անցած, ինքիշխանություն կորցնելու գործընթացներում գտնվող երկրներում աղետի վայրերից հանկարծ երաժիշտները սկսում են կոնցերտներ տալ, ապա ցանցերում ֆոտոներ են հայտնվում…

Արցախ, ՀՀ, Կիև… միգուցե այլ վայրերից էլ կան, դեռ չեմ գտել…

Սա տեխնոլոգիա է, որի իմաստն ու բովանդակությունը, հոգեբանական ինչ որ ազդեցության խնդիր է լուծում (ենթադրում եմ թե ինչ, բայց դե պետք է առավել լավ ուսումնասիրել)… ու ի դեպ, պարտադիր էլ չի, որ երաժիշտները հասկանան, թե ինչի մեջ են գործիք դառնում… կարևորը նրանք ինչ-որ շուի, միջոցառման մաս են եղել, իրենց մեծ մասին, դա էլ բավարար է…»։