Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ.

«Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար». կաթողիկոս

282
Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ., 00:42
«Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար». կաթողիկոս

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին. «Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը:
Թող Բարձրյալն Աստված օգնական և պահապան լինի մեր Երկրին և ժողովրդին»: