Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հակամարտության կարգավորումից հետո Ղրիմն ու Դոնբասի մի մասը կմնան ՌԴ-ի կազմում». Քիսինջեր

888
Կիրակի, 14 օգոստոսի, 2022 թ., 11:48
«Հակամարտության կարգավորումից հետո Ղրիմն ու Դոնբասի մի մասը կմնան ՌԴ-ի կազմում». Քիսինջեր

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորումը կարող է ՌԴ-ի կազմում թողնել Ղրիմը և Դոնբասի մի մասը, որտեղ 2014-ից հետո հաստատվել է չճանաչված հանրապետությունների իշխանությունը, այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների սկսվելուց հետո, արևմտյան երկրները պետք է երկրին վերաբերվեն որպես ՆԱՏՕ-ի անդամ, թեև ավելի վաղ քաղաքական գործիչը Կիևի համար Ռուսաստանի և Արևմուտքի միջև բուֆերի դեր էր կանխատեսել։ «Ես կողմ էի Ուկրաինայի լիակատար անկախությանը, բայց կարծում էի, որ նրա լավագույն դերը Ֆինլանդիայի նման մի բան կլինի»,- ասել է նախկին դիվանագետը։