Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 08 հոկտեմբերի, 2022 թ.

«Պետք է դպրոցում, ինստիտուտում «Հայապահպանություն» առարկա սերտել». Մնացական Բիչախչյան

218
Երկուշաբթի, 15 օգոստոսի, 2022 թ., 06:06
«Պետք է դպրոցում, ինստիտուտում «Հայապահպանություն» առարկա սերտել». Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. ««Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Եկեղեցու պատմություն» առարկաների հետ պետք է դպրոցում, ինստիտուտում «Հայապահպանություն» առարկա սերտել: Միայն հայերեն խոսելով, թագավորներին ճանաչելով կամ «Ես իմ անուշ Հայաստանին» արտասանելով երկիր չես պահի: Պետք է սերտել մեր սխալները, պետք է սովորել սեփական կրծքով երկիր պահելը, պետք է մեր տնից, մեր կողքից քշել աղանդը, այն ամենը ինչ վնաս է հային:
Թե չէ Մասիս սարին նայելով ու հիանալով, երազելով երկիր չես պահի, զինվորի կենաց խմելով բանակ չես պահի»: