«Ո՞վ պետք է պատասխանի Ալիևին»․ Նորայր Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի գրառումը. «Ո՞վ պետք է պատասխանի Ալիևին և ի՞նչ պետք է պատասխանի․․․ Գործող Խորհրդարանի երեք քաղաքական ուժերի առաջնորդներն են Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։ Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել։ Այս երեք անձինք իրենց ղեկավարած քաղաքական ուժերի հետ միասին ամեն մեկն իր չափով պատասխանատու է այսօրվա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության համար։ Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևն երեկ կրկին անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ հայտարարելով, որ Ղարաբաղում ապրող հայերը ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ էլ հատուկ արտանություններ կունենան։ Վերը նշված անձանցից որևէ մեկը չի արձագանքել Ալիևի ասածներին, առավել ևս այն դեպքում, երբ նրանցից երկուսը՝ Ռ․ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մշտապես հայտարարել են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ Ն․ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ։ Հարց վերը նշված երեք անձանց․ Ալիևին ո՞վ պետք է պատասխաի և ի՞նչ պետք է պատասխանի․․․»։ Աղբյուրը` Նորայր Նորիկյան |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36