Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2022 թ.

«Դա հերթական հարվածն է լինելու միջազգային ասպարեզում մեր ազգային համբավին»․ Բորիս Նավասարդյան

382
Շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ., 20:06
«Դա հերթական հարվածն է լինելու միջազգային ասպարեզում մեր ազգային համբավին»․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Շարունակելով երկու օր առաջ իմ բարձրացրած թեման, ենթադրություն անեմ. Ադրբեջանը մտադիր է ոչ միայն ապացուցել, որ հայերը կարող են ապրել այդ երկրի տարածքում, այլ դա ներկայացնել որպես մեծ լավություն ցանկացողների համար։ Դա հերթական հարվածն է լինելու միջազգային ասպարեզում մեր ազգային համբավին, որն արդյունք է արդեն հետպատերազմյան ժամանակաշրջանի Հայաստանի մարտավարական սխալների։ Իսկ դասեր քաղելու նույնիսկ միտումը չի նշմարվում...»։