Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Զելենսկու գրասենյակը նշել է 5 քայլ՝ ՌԴ-ին հաղթելու համար

980
Շաբաթ, 13 օգոստոսի, 2022 թ., 16:06
Զելենսկու գրասենյակը նշել է 5 քայլ՝ ՌԴ-ին հաղթելու համար

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նշել է Ռուսաստանին հաղթելու հինգ քայլերը։

Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում։

Ըստ Երմակի՝ խոսքը Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչելու, ռուսների համար վիզային ռեժիմի, նավթի գնի սահմանափակման, գազի էմբարգոյի և զենքի մասին է։ «Այդ քայլերը կօգնեն մեզ հաղթել Ռուսաստանին՝ քանդելով նրա տնտեսությունն ու բանակը»,- նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը։