«Հենց այսօրվա ջուր պղտորողներն էին տարիներով ժողովրդին համոզում, որ «երկիրը երկիր չի»»․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետականը երբեք «սաղժողովուրդնամեղավոր» թեզի կրողը չի եղել և չի: Սա հասկանալու համար ընդամենը պետք է հետադարձ նայել մեր գործունեության ժամանակագրությանը: Հանրապետականը 2018-ի իշխանազավթումից հետո եղել է այն ուժը, որ տոտալ քաղաքական հետապնդումների ու քարոզչական բիրտ հարձակումների վրա աչք փակելով մասնակցել է ԱԺ ընտրություններին՝ ժողովրդի հետ խոսելու, ժողովրդին բացատրելու և այս արհավիրքից ետ պահելու համար: Եթե մենք լինեինք «սաղժողովուրդնամեղավոր» թեզի կրողը, շատ հեշտ կհամակերպվեինք այդ թեզից բխող տրամաբանական հետևանքի հետ և արդեն 5 տարի ակտիվ պայքարի մեջ լինելու փոխարեն հանգիստ կգնայինք մեր գործերով, կամ, ինչպես շատ «նախկիններ», անհոգ կապրեինք դավաճանների հետ ուս-ուսի տված: Եթե մենք լինեինք այդ թեզի կրողը, այսօր ամենաշատ քաղաքական հետապնդումների ու պետական տեռորի ենթարկվողները չէին լինի հենց մեր կուսակից ընկերները: Այսպիսի «եթե»-ներ տասնյակներով կարելի է բերել, բայց վստահաբար հիմա դրա ժամանակը չէ, ուղղակի, երբ տարատեսակ կիսակայացած և ընդհանրապես չկայացած շրջանակներ փորձում են տարատեսակ թեզերով քար նետել Հանրապետականի վրա, երբեմն բացառապես վերոգրյալներին ուղղված պատասխանները նման շփոթմունքի առիթ են հանդիսանում ազնիվ մարդկանց համար և շատ լավ առիթ՝ ջուր պղտորողների: Ազնիվ մարդկանց շփոթմունքից զերծ պահելու համար անվերջ կարելի է փաստերով հակադարձել և բացատրել իրականությունը, բայց, ցավոք սրտի, դրանից ևս օգտվում են ջուր պղտորողները: Աղբյուրը` Հենրիխ Դանիելյան |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00