Սերբ պաշտպանը միացել է «Փյունիկ»-ին
![]() «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 32-ամյա սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը: Միլկովիչը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում նա 4 անգամ դարձել է Սերբիայի չեմպիոն և կրկնակի գավաթակիր։ Նախկինում նա խաղացել է նաև սերբական «Տելեօպտիկում», «Մետալացում», պորտուգալական «Բրագայում», խորվաթական «Սպլիտում», ռուսական «Ամկարում» և լեհական «Մեձ Լեգնիցայում»: Բելգրադի «Պարտիզանի» կազմում Միլկովիչը հանդես է եկել Չեմպիոնների Լիգայի 2010/11, Եվրոպա Լիգայի 2012/13 և Կոնֆերենցիաների Լիգայի 2021/22թթ․ խաղարկությունների խմբային փուլերում։ Պերմի «Ամկարի» կազմում սերբ ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 51 խաղ, իսկ նրա տրանսֆերային արժեքն այդ ընթացքում, ըստ Transfermarkt.com կայքի՝ գնահատվել է 900 հազար եվրո։ Միլկովիչը ժամանակին հանդես է եկել Սերբիայի Մ-19 տարեկանների հավաքականում, ինչպես նաև 5 հանդիպում է անցկացրել Սերբիայի երիտասարդական հավաքականում։ Նշենք, որ 2019/20թթ․ մրցաշրջանում փորձառու պաշտպանը հանդես է եկել Երևանի «Ալաշկերտի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում անցկացնելով 13 խաղ։ Միլկովիչի վերջին թիմը «Պարտիզանն» էր, որի կազմում նա նախորդ մրցաշրջանում Սերբիայի Սուպերլիգայում մասնակցել է 13 հանդիպման, ինչպես նաև սերբական թիմի հետ հասել է մինչև Կոնֆերենցիաների Լիգայի 1/16 եզրափակիչ։ Աղբյուրը` «Փյունիկ» |

Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
367Երեկ, 22:00
Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական
169Երեկ, 19:18
7 մլն դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու. «Ժողովուրդ»
141Երեկ, 09:12
Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
24218.10.2026, 15:42
Ծանրորդ Մարտին Պողոսյանը՝ Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր
20917.10.2026, 23:48
Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
24117.10.2026, 18:54
