«Ալիևը դա շատ լավ հասկանում է»․ Թորոս Ալեքսանյան
Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ըստ Պենտագոնի փորձագետների՝ ռուս-ուկրաինական պատերազմում ռուսական կողմի կորուստները 80 հազարի կարգի են արդեն, որից 16 հազարը մահացած, իսկ մնացածը վիրավորված, ըստ եվրոպական ռազմական փորձագետների ուկրաինական կողմի կորուստները ավելի շատ են, մոտավորապես 140 հազար, որից համարյա 30 հազարը մահացած, իսկ մնացածը վիրավորված: Ինչևէ, մյուս կողմից էլ ռուսական զորքն առավելություն ունի զենքի ու զինամթերքի տեսանկյունից, սակայն ուկրաինական կողմը, ստանալով զենք-զինամթերքի նորանոր համալրումներ արևմտյան երկրներից, կարողանում է մինիմումի հասցնել այդ առավելությունը: Ալիևը դա շատ լավ հասկանում է, ու դրա համար կանի ամեն ինչ, որպեսզի մինչև Նոր տարի ստանա Պուտինից այն, ինչը նա խոստացել է, առաջին հերթին Զանգեզուրի միջանցք կոչվածը, քանի որ Ռուսաստանում իշխանափոխությունից հետո Ալիևին նման նվերներ այլևս ոչ ոք չի անի»: Աղբյուրը` Թորոս Ալեքսանյան |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00