Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«28 տարի առաջ իմանալով, որ Արցախում ուսուցիչների կարիք կա, թողնում է Երևանի աշխատանքն ու մնում Աղավնոյում»․ Հ․ Իշխանյան

418
Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 23:18
«28 տարի առաջ իմանալով, որ Արցախում ուսուցիչների կարիք կա, թողնում է Երևանի աշխատանքն ու մնում Աղավնոյում»․ Հ․ Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «28 տարի առաջ Հասմիկ Մուրադյանը եկել էր Արցախ մեկ շաբաթով։ Իմանալով, որ Արցախում ուսուցիչների կարիք կա, թողնում է Երևանի աշխատանքն ու մնում է Աղավնոյում։
Տիկին Մուրադյանն իր կյանքը նվիրեց Արցախի զարգացմանը, հիմա իր տունն են ուզում նվիրել թշնամուն։
Ձև կա դա թույլ չտալու»։