Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպել են 4 անգամ, հեռախոսազրույց ունեցել ավելի քան 500 անգամ

1121
Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 12:51
Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպել են 4 անգամ, հեռախոսազրույց ունեցել ավելի քան 500 անգամ

Թուրքական Hurriyet պարբերականը որոշ տեղեկություններ է հայտնել Հայաստան-Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շփումների մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը հղում է կատարել Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն աղբյուրին:

Նշվում է, որ կողմերը մինչ այս պահը հանդիպել են մեկ անգամ Մոսկվայում և 3 անգամ՝ Վիեննայում և հեռախոսազրույց են ունեցել ավելի քան 500 անգամ։

«Ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ երկու երկրների տրանսպորտի, առևտրի և արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները պատրաստվում են քննարկել նորմալացման գործընթացի շրջանակներում ձեռնարկվող քայլերի տեխնիկական ասպեկտները։ Հուլիսին Վիեննայում հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանները բացելու վերաբերյալ։ Դրա շրջանակներում նախատեսվում է քննարկել տեխնիկական պատվիրակությունների կողմից ձեռնարկվելիք քայլերը և կազմել ճանապարհային քարտեզ։ Հաջորդ հանդիպման վայրը, որը տեղի է ունենալու սեպտեմբերին, դեռ հստակեցված չէ»,- նշվում է հրապարակման մեջ։