Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանը սադրանքներ է նախապատրաստում Զելենսկու դեմ». Դանիլով

1589
Ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ., 11:06
«Ռուսաստանը սադրանքներ է նախապատրաստում Զելենսկու դեմ». Դանիլով

Ռուսները սադրանք են նախապատրաստում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ, բացի այդ, հնարավոր են սադրանքներ նաև Ուկրաինայի անկախության օրը՝ օգոստոսի 24-ին, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը՝ չմանրամասնելով:

«Մենք տեղեկություններ ունենք հակառակորդի պլանների մասին գրեթե բոլոր ուղղություններում»,- ասել է նա։

Դանիլովը հավելել է, որ մասնագետներն անընդհատ աշխատում են հակառակորդի ծրագրերը պարզելու և արժանի հակահարված տալու ուղղությամբ։